+ 374 10 24 16 42

Տրանսպորտ

Ճանապարհներ և մայրուղիներ

Ճանապարհների և մայրուղիների բաժինը իրականացնում է հաճախորդակենտրոն ինժեներական ծառայություններ՝ միևնույն ժամանակ պահպանելով բնապահպանական նորմերը և հարմարավետությունը հաճախորդների համար։ Բաժինը իրականացնում է բարձր որակի ինժեներական աշխատանքներ պլանավորման, նախագծման, կառուցման նախագծերի իրականացման և ճանապարհների պահպանության բնագավառներում՝ ներառյալ քաղաքային, տարածաշրջանային և ազգային նշանակության մայրուղիները։

 

Երկաթուղիներ

Երկաթուղային բաժանմունքը պատասխանատու է Հայաստանի երկաթգծի մի շարք կարևոր գործառույթների համար, ինչպես օրինակ՝ անվտանգություն, համակարգում և նախագծում։ Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող ինժեներներ։ Նրանք պատասխանատու են Հայաստանի երկաթգծի բոլոր ակտիվ կետերի գործունեության համար։

 

Քաղաքացիական կառույցներ

Տրանսփրոջեքթ ՓԲԸ-ն տնօրինում է նաև քաղշինության բաժանմունքը։ Այստեղ նույնպես աշխատում են բարձր որակավորում ունեցող մեր մասնագետները, ովքեր իրականացնում են ցանկացած բնույթի աշխատանքներ և քաղաքացիական շինարարություններ։ Այս բնագավառում Տրանսփրոջեքթ ՓԲԸ-ն առաջատարն է, քանի որ մշտապես հետևում է տեխնիկական նորարություններին՝ փնտրելով առաջխաղացման ճանապարհներ և որդեգրելով նոր հեռանկարներ։

 

Թունելներ, ստորգետնյա անցումներ և մետրոպոլիտեն

Թունելների, ստորգետնյա անցումների և մետրոպոլիտենի բաժանմունքը պլանավորում և նախագծում է մետրոյի կայարաններ և թունելներ։ Մեր ինժեներները ղեկավարում են այսպիսի նախագծերի կառուցապատման աշխատանքները՝ հետևելով, որ դրանք կառուցվեն մանրամասն կազմված պլանի համաձայն։ Իրենց աշխատանքներում նրանք օգտագործում են լավագույն շինարարական նյութերը և մեթոդները։

Տրանսպորտի համակարգում

Տրանսպորտի համակարգման բաժանմունքը իրաանացնում է մայրուղիների հետազոտման աշխատանքներ՝  ներառյալ ճանապարհային նշանների, լուսակիրների և ազդանշանների տեղադրման և այլ համակարգման աշխատանքներ։ Այստեղ աշխատող մասնագետները աչքի են ընկնում իրենց բարձր աշխատանքային որակներով և ավելի քան 30 տարվա փորձառությամբ։

Related Posts

Sorry, the comment form is closed at this time.